ad-banner-1
նիկո ուիլյամս

Հայտնի է Նիկո Ուիլյամսի տեղափոխության ժամկետը

Բարսելոնան լիովին պատրաստ կլինի հաջորդ շաբաթ վճարել Աթլետիկ Բիլբաոյի հարձակվող Նիկո Ուիլյամսի տեղափոխության համար նախատեսված գումարը: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստի հետ պաշտոնական պայմանագիր կնքելը կհայտարարվի հուլիսի 1-ից հետո: Հարձակվողին տեղեկացվել է, որ կատալոնական ակումբը անում է ամեն ինչ՝ նրա տրանսֆերային գործարքը արագացնելու համար:

Ավելի վաղ տարբեր լրատվամիջոցներ հաղորդում էին Աթլետիկին իսպանացի երիտասարդ ֆուտբոլիստի համար 58-ից 62 մլն եվրո վճարելու Բարսելոնայի պատրաստակամության մասին:

Պատասխանել