
ԱկումբՏրանսֆերներ
Հայտնի է Լևանդովսկու հավանական փոխարինողի անունը
Առաջիկա մրցաշրջանը, կարծես, վերջինը կլինի Ռոբերտ Լևանդովսկու համար «Բարսելոնայում»։
«Կապտանռնագույնների» ղեկավարությունը նախատեսում է բաժանվել լեհ հարձակվողից նրա գործող պայմանագրի ավարտից հետո, որը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը, ինչի մասին բազմիցս հաղորդվել է ավելի վաղ։
Diario Sport-ի տվյալներով՝ Լևանդովսկու ամենահավանական փոխարինողը «Բարսելոնայում» Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսն է։ Արգենտինացին համարվում է կատալոնական գրանդի առաջին ընտրությունը տրանսֆերային շուկայում։