
ԱկումբՏրանսֆերներ
Լևանդովսկին կհեռանա Բարսելոնայից Սաուդյան Արաբիա
Սաուդյան Արաբիայում համոզված են, որ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կմիանա իրենց թիմերից մեկին 2026 թվականի ամռանը Բարսայի հետ գործող պայմանագրի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Sport.es-ը՝ հղում անելով Al-Riyadiyah-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը չի դիտարկում 36-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը 2026 թվականից հետո երկարաձգելու տարբերակը։ Լևանդովսկու կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու ցանկությունը հաստատել է նրա գործակալության ներկայացուցիչը։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 52 հանդիպման, որոնցում դարձել է 42 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։