
Բլոգ
Պաբլո Գավի՝ Բարսելոնայի քայլող սիրտը
Կարծում եմ՝ Գավին այս Բարսելոնայի ամենակարևոր ֆուտբոլիստներից է, և նրա կարևորությունը դրսևորվում է ոչ միայն խաղադաշտում:
Գավին, իրավամբ, ներկայիս Բարսայի քայլող սիրտն է։ Նա երբ պետք է կխաղա մեկնարկային կազմում, երբ պետք է կմտնի փոխարինման, կխաղա 10 րոպե, ու երբ պետք է ընդհանրապես չի խաղա։ Բայց այդ բոլոր դեպքերում նա ցուցաբերում է մինչև վերջ նվիրում, նույնիսկ այն ժամանակ, երբ ուղղակի պահեստային նստարանից հուշում է խաղընկերներին։
Երբ հնչեցնում ես «խաղադաշտում կյանք տալ» արտահայտությունը, միանգամից Գավին է գալիս աչքիդ առաջ՝ իր գլխով սահընկումներով:
Ինքս վստահություն ունեմ, որ Գավին գալիք մրցաշրջանում շատ ավելի է պետք գալու խաղադաշտում և հիացնելու է Բարսելոնայի երկրպագուներին։
Սարգիս Սարգսյան