
3 ֆուտբոլիստ, որոնց Բարսան պետք է վաճառի
Բարսելոնան փնտրում է կազմն ուժեղացնելու տարբերակներ, բայց, միեւնույն ժամանակ, պետք է բաց թողնի ֆուտբոլիստների, որոնք խաղաժամանակ չեն ստանալու։
1. Մարկ-Անդրե տեր Շտեգեն
Կարելի է ասել, որ Տեր Շտեգենը կարողացել է արժանանալ Բարսելոնայի «լեգենդ» կոչվելու իրավունքին, բայց գալիս է մի ժամանակ, երբ լեգենդները նույնպես պետք է հեռանան՝ ակումբի շահերից ելնելով։ Շտեգենի խաղամակարդակը մինչև վնասվածքը արդեն իսկ բավականին իջել էր, իսկ վնասվածքից հետո շատ մեծ հավանականությամբ էլ ավելի է իջնելու։ Բարսելոնան արդեն ձեռք է բերել Ժոան Գարսիային և պլանավորում է վերջինիս դարձնել առաջին դարպասապահ, իսկ Շտեգենը այն դարպասապահը չէ, որը կարող է հարմարվել պահեստային լինելուն, ինչն էլ իր հերթին ավելորդ լարվածություն կբերի հանդերձարանում։ Տեր Շտեգենի տրանսֆերային արժեքը այժմ 12–15 միլիոն եվրո է, իսկ Բարսելոնայում նա ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստներից է: Վստահություն ունեմ, որ Շտեգենին վաճառելը այս պահին անհրաժեշտություն է Բարսելոնայի համար։
2. Անդրեաս Քրիստենսեն
Չնայած ինքս բարձր եմ գնահատում Քրիստենսենի խաղը, սակայն կարծում եմ՝ նա չի մտնում Ֆլիկի պլանների մեջ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կարծես թե ակումբը չի պատրաստվում բաց թողնել Արաուխոյին, Քրիստենսենը դառնում է այն պաշտպանը, որին կարելի է վաճառել։ Քրիստենսենը, իհարկե, Բարսայի ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստների ցանկում չէ, և նրա տրանսֆերային գինն էլ այդքան բարձր չէ, բայց, այնուամենայնիվ, նրա վաճառքից Բարսելոնայի ֆինանսական վիճակը որոշ չափով կբարելավվի։
3. Ֆերրան Տորես
Այս տարբերակը բավականին սուբյեկտիվ է և կախված է նրանից, թե արդյոք Բարսելոնան կկարողանա ավարտին հասցնել Նիկո Ուիլյամսի տրանսֆերը։ Ֆերրան Տորեսը Բարսելոնայի վերջին խաղերում բավականին լավ դրսևորեց իրեն, ինչի շնորհիվ նրա տրանսֆերային արժեքը բավականին բարձրացավ՝ հասնելով 40–45 միլիոն եվրոյի։ Իմ կարծիքով, քիչ է հավանական, որ Ֆերրանը կկարողանա պահպանել այդ խաղամակարդակը, և եթե Բարսան կարողանա ավարտին հասցնել Նիկոյի տրանսֆերը, ապա Ֆերրանին վաճառելու ճիշտ ժամանակը կլինի, ինչը թույլ կտա ակումբին բավականին լավ գումար աշխատել։
Բաժանորդագրվե՛ք մեր ՏԵԼԵԳՐԱՄԻ ԱԼԻՔԻՆ։
Սարգիս Սարգսյան
Քոմենթներ (1)
Սարգիս Աղաբեկյան
Եթե Տոռեսին վաճառեն ,հարձակվողների քանակն քչանումա վնաավածքներ հանգստի հնարավորություն սրան էլ գումարած Լեվան մնումա ու ըստ իս շատ վատա