ad-banner-1

Ուիլյամսին ձեռք բերելու համար Բարսան պետք է ազատվի մի շարք ֆուտբոլիստներից

«Բարսելոնան» պետք է ազատվի բարձր աշխատավարձ ունեցող մի շարք խաղացողներից, որպեսզի կարողանա գրանցել Ժոան Գարսիային, ստորագրել Նիկո Ուիլյամսին և երկարաձգել պայմանագրերը որոշ ֆուտբոլիստների հետ:

Սպասվում է, որ Լանգլեից հետո ակումբը կլքեն Տորեն, Ֆատին, Վիկտորը, Ռոմեուն և Պենյան: Հաղորդվում է, որ «Բարսելոնան» դիտարկում է Արաուխոյին և Քրիստենսենին վաճառելու հնարավորությունը, թեև նշվածներից ոչ մեկը չի ցանկանում հեռանալ:

Կատալոնացիների համար նաև ակհնայտ է, որ Տեր Շտեգենը պետք է հեռանա: Պահեստային դարպասապահը չի կարող բարձր աշխատավարձ ստանալ:

Պատասխանել