
Տրանսֆերներ
Աթլետիկը չի ցանկանում զիջումների գնալ Նիկո Ուիլյամսի գործարքի շուրջ
«Աթլետիկը» չի պատրաստվում զիջումների գնալ Նիկո Ուիլյամսի հնարավոր տրանսֆերի հարցում։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ բասկյան ակումբը պնդում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը 58 միլիոն եվրոյի չափով վաղաժամ խզման կետը քննարկման ենթակա չէ։ «Աթլետիկը» «Բարսելոնային» հնարավորություն չի տա այս գումարը մաս-մաս վճարել։ Կարմիր-սպիտակների այս դիրքը պայմանավորված է կապտանռնագույնների հետ լարված հարաբերություններով։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Աթլետիկը» դժգոհ է «Բարսելոնայի»՝ Նիկոյի հետ գաղտնի բանակցություններ վարելու փաստից: