ad-banner-1

Բավարիան ցանկանում է ձեռք բերել Բարսայի տաղանդավոր կիսապաշտպանին

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» 22-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի նկատմամբ։ Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը կապ է հաստատել խաղացողի հետ, նշվում է, որ շփումները կրել են «ճանաչողական » բնույթ։ Ընդգծվում է, որ խաղացողը նախընտրում է մնալ իր ներկայիս թիմում։

Լոպեսը Բլաուգրանայի ակադեմիայի սան է։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս շպայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը:

Պատասխանել