
ԹոփԼա լիգա
Պարտություն տնային վերջին խաղում
Իսպանիական Լա Լիգայի 37-րդ տուրում երկրի նորընծա չեմպիոն «Բարսելոնան» սեփական դաշտում գոլառատ պայքարում 2-3 հաշվով պարտվեց «Վիլյառեալին», որը նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
«Բլաուգրանայից» դարպասի գրավմամբ աչքի ընկան Լամին Յամալն ու Ֆերմին Լոպեսը։
Կատալոնական ակումբը 85 միավորով առաջին տեղում է, «Վիլյառեալը»` 67 միավորով 5-րդ։ «Դեղին սուզանավը» նվաճեց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։