ad-banner-1

Ռաֆինյան դիմել է Յամալին՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան կատալոնական ակումբի Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչից դուրս մնալուց հետո դիմել է իր թիմակից Լամին Յամալին։

«Դու դեռ շատ բան ունես տալու այս ակումբին։ Գլուխդ բարձր պահիր։ Դու լավագույնն ես և ապագայում շատ անգամներ կուրախացնես «Բարսայի» երկրպագուներին։ Դու նրանց կտաս այն, ինչին նրանք արժանի են»,– գրել է բրազիլացին։

Հիշեցնենք, որ «կապտանռնագույնները» «Ինտերի» հետ դիմակայության երկու խաղերի արդյունքում զիջեցին 6։7 հաշվով։

Պատասխանել