ad-banner-1
լամին-յամալ

Յամալի ծննդյան օրվա գաճաճ աճպարարի պատասխանը

Արդեն տեղեկացրել էինք, որ Ողնաշարի դեֆորմացիաներով և գաճաճությամբ ուղեկցվող կմախքային այլ դիսպլազիաներով մարդկանց ասոցիացիան խիստ քննադատել էր Լամին Յամալին՝ ծննդյան օրվա միջոցառումներում «գաճաճ մարդկանց որպես ժամանց օգտագործելու» համար։

Ծննդյան օրվան ներկա գտնված գաճաճ մասնակիցներից մեկը հանդես է եկել հայտարարությամբ․

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին

«Ոչ ոք մեզ անհարգալից չի վերաբերվել, թողեք մեզ հանգիստ աշխատել։ Չեմ հասկանում՝ ինչու է այդքան դրամա։ Մենք նորմալ մարդիկ ենք, անում ենք այն, ինչ ցանկանում ենք՝ ամբողջովին օրինական ճանապարհով։

Ես համաձայն չեմ ասոցիացիայի հետ։ Նրանք փորձում են նվաստացնել գաճաճություն ունեցող մարդկանց։ Արդեն մի քանի տարի է այս կազմակերպությունը փորձում է մեզ վնասել, արգելել զբաղվել նրանով, ինչ կարող ենք անել։

Մենք շոումեններ ենք։ Ինչո՞ւ չենք կարող անել մեր գործը, մեր ֆիզիկական վիճակի պատճառո՞վ։ Մենք կապիկներ չենք։ Պարզապես պարում ենք, խմում, ցույց տալիս մեր աճպարարությունները։ Այդքանը։ Մենք սիրում ենք մեր գործը»,- ասել է նա։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել