
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայտնի է, թե ով է Բարսայի նոր գլխավոր գործընկերը
Բարսելոնան պաշտոնապես հաստատել է չինական տեխնիկա արտադրող Midea ընկերության հետ հովանավորչական նոր պայմանագիրը։
Ընկերությունը, որը հայտնի է կենցաղային տեխնիկայի արտադրությամբ և, մասնավորապես, օդորակիչներով, կզբաղեցնի Բարսելոնայի հիմնական թիմի մարզաշապիկների և մարզումային համազգեստների թևքերի հատվածը։
Ներկայումս թևքի հատվածում գտնվում է Ambilight-ի լոգոն, որը Philips հեռուստացույցների ապրանքանիշն է՝ արտադրված TP Vision-ի կողմից։ Սակայն 2026/27 մրցաշրջանից սկսած՝ Midea-ն կդառնա Բարսելոնայի գլխավոր գործընկերը և կենցաղային տեխնիկայի պաշտոնական հովանավորը։
Համաձայնագիրը կգործի հինգ մրցաշրջան՝ մինչև 2030/31 մրցաշրջանի ավարտը։ Ակումբի պաշտոնական հայտարարության համաձայն՝ Midea-ի հովանավորությունը պաշտոնապես կսկսվի 2026 թվականի հուլիսի 1-ից։
Հաղորդվում է, որ այս համագործակցությունից Բարսելոնան տարեկան մոտ 12 միլիոն եվրո կստանա, ինչը զգալիորեն կմեծացնի ակումբի առևտրային եկամուտները։