ad-banner-1

Լուրջ կոնֆլիկտ Բարսայի երիտասարդ աստղերի միջև․ Հայտնի են մանրամասներ

Բարսելոնայում կոնֆլիկտ է առաջացել հիմնական կազմի երկու ֆուտբոլիստների միջև։

Goal պորտալը՝ հղում անելով իսպանական Sport-ին, հայտնում է, որ վիճել են կիսապաշտպաններ Գավին և Ֆերմին Լոպեսը։ Եթե հավատանք աղբյուրին, ապա Գավիի և Լոպեսի հարաբերություններում խնդիրներ են առաջացել նրանց ընկերուհիների միջև լարվածության պատճառով։ Աղջիկները երբեք չեն լեզու գտել, և այժմ այդ լարվածությունը փոխանցվել է ֆուտբոլիստներին։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Գավին վերջերս դարձել է 21 տարեկան, բայց Ֆերմինը նրան որևէ կերպ չի շնորհավորել։ Նշվում է, որ զայրացած Գավին նույնիսկ դիմել է Բարսելոնայի նախագահի խորհրդականին և խնդրել Լոպեսին ներառել տրանսֆերային ցուցակում։ Տեղեկությունը հասել է Ֆերմինին, և ենթադրաբար դա է պատճառ դարձել նրա վերջին խորհրդավոր գրառմանը, որտեղ Լոպեսը խոսում էր ինչ-որ «դիմակավորված վատ և վախկոտ մարդկանց» մասին։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել