
Ակումբ
Լապորտան համեմատել է Մեսսիին ու Յամալին
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է Լիոնել Մեսսիի և Լամին Յամալի մասին խոսակցությունները։
«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր, և կարծում եմ, որ Յամալը կարող է դառնալ աշխարհի լավագույնը։ Ժամանակը ցույց կտա։ Յամալը եզակի խաղացող է, քանի որ հանճար է և խաղում է ամենաբարձր մակարդակում։ Լամինն ուժեղ բնավորություն ունի։ Մեսսին իր ժամանակին նույնպես ուժեղ բնավորություն ուներ։ Մեսսին ամեն ինչ հաղթեց և ամեն ինչի հասավ։ Ինձ համար նա, թերևս, պատմության մեջ լավագույն խաղացողն է։ Բայց Մեսսին Մեսսի է, իսկ Յամալը՝ Յամալ», – Լապորտայի խոսքերը մեջբերում է Marca-ն՝ հղում անելով CNN-ին։
Լամին Յամալը վերջերս երկարաձգել է պայմանագիրը Բարսելոնայի հետ մինչև 2031 թվականի կեսերը։