
Լա լիգա
Հերթական քամբեքը. Բարսա 2։1 Սոսիեդադ
Լա լիգայի 6-րդ տուրում Բարսելոնան հյուրընկալեց Ռեալ Սոսիեդադին և հաղթեց 2։1 հաշվով։
31-րդ րոպեին Օդրիոսոլայի գոլի շնորհիվ հյուրերն առաջ անցան հաշվի մեջ։ 43-րդ րոպեին Ժուլ Կունդեն Մարկուս Ռեշֆորդի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը։
Հաղթական գոլը 59-րդ րոպեին Լամին Յամալի փոխանցումից հետո խփեց Ռոբերտ Լևանդովսկին։
Բարսելոնան 16 միավորով միանձնյա առաջատարն է։