ad-banner-1

Ֆլիկը խոսել է Ռեշֆորդի դուբլի մասին

Բարսելոնայի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Մարկուս Ռեշֆորդի դուբլը Նյուքասլի դեմ խաղում։ Թիմերը հանդիպել են ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի շրջանակում։ Հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 2:1 հաշվով, իսկ Բարսայի երկու գոլերն էլ խփել է Ռեշֆորդը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ֆլիկը Մարկուսին անվանել է ֆանտաստիկ խաղացող։

«Մարկուսին ֆանտաստիկ խաղացող եմ համարում։ Նրա հմտությունները անհավանական են, իսկ արդյունավետությունը՝ ուղղակի ապշեցուցիչ։ Հարձակվողի համար միշտ էլ լավ է գոլ խփելը։ Ես շատ ուրախ եմ նրա դուբլի համար, նա կարևոր խաղացող է Բարսելոնայի համար։ Երբ մրցաշրջանի մեկնարկից առաջ մենք որոշում էինք, թե ով է մեզ պետք թիմում, կար այն զգացողությունը, որ մեզ հենց Ռեշֆորդի նման խաղացող է պետք։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է», – ասել է Ֆլիկը։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել