ad-banner-1
սարագոսա-բարսելոնա-բարսա

Բավարիայի վինգերը կարող է տեղափոխվել Բարսա

Բրայան Սարագոսայի անունը կրկին հայտնվել է Բարսայի օրակարգում։ Կատալոնական ակումբը հետաքրքրվել է Իսպանիայի ազգային հավաքականի խաղացողի իրավիճակով, ով այս ամառ պետք է հեռանա Բավարիայից, քանի որ չի հարմարվել ակումբին, և նրա համար դուռը բաց է։ Ըստ Bild-ի՝ Բարսան տեղեկացված է ֆուտբոլիստի ապագայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, թեև դեռ որևէ քայլ չի ձեռնարկել։ Բրայան Սարագոսայի համար առաջարկներ կան, սակայն Բավարիան դրանք չի ընդունել՝ չափազանց ցածր համարելով։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին


Բրայան Սարագոսան շատ է դուր գալիս Դեկուին, ով նրան ձեռք բերելու համար պայքարել էր դեռևս Գրանադայում խաղալու ժամանակ։ Բարսայի սպորտային տնօրենը ֆուտբոլիստին խնդրել էր սպասել մինչև մրցաշրջանի ավարտը՝ իր ապագան որոշելու համար, քանի որ Գրանադան պատրաստվում էր իջնել Սեգունդա, և նրա հրաժարագինը կկրճատվեր կիսով չափ։ Սարագոսան բանակցեց Լայպցիգի և Բավարիայի հետ և ի վերջո հունվարին տեղափոխվեց մյունխենյան ակումբ՝ մոտ 13 միլիոն եվրոյի դիմաց, գումարած վեցամսյա վարձակալության արժեքը։


Օլիմպիակոսը, Բետիսը և Սելտան հետաքրքրվել են Բրայան Սարագոսայով, սակայն Բավարիայի պահանջները անհնարին են դարձրել ցանկացած գործարք։ Եվ նա այն ֆուտբոլիստն է, ով անպայման կհեռանա գերմանական թիմից, ուստի նրա գինը կարող է իջնել՝ մինչև տրանսֆրային պատուհանի փակվելը։ Բավարիան ցանկանում է վերադարձնել ներդրված գումարի մեծ մասը, թեև դա շատ դժվար է, ուստի ևս մեկ վարձակալությունը չի բացառվում։


Բարսան միշտ բարձր է գնահատել Բրայան Սարագոսայի մեկը մեկի դեմ խաղալու կարողությունը և եզրային հատվածում ցուցաբերած արագությունը, և Դեկուն կարծում է, որ նա պայթուցիկ ֆուտբոլիստ է, ով կարող է փոխել խաղի դինամիկան։

Ի դեպ, Բարսելոնան Դանիայից նոր վինգեր է ձեռք բերել

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել