ad-banner-1
Ինյիգո-ինիգո մարտինես-Կուբարսի-բարսա-Բարսելոնա

Բարսելոնայի պաշտպանը պատրաստ է առաջիկա հանդիպմանը

Անցած հինգշաբթի երկրպագուների համար անակնկալ կերպով Ինյիգո Մարտինեսը չմասնակցեց Բարսելոնայի՝ Սեուլի դեմ խաղին՝ խաղադաշտում չանցկացնելով նույնիսկ մեկ րոպե։ Նրա փոխարեն երկրորդ խաղակեսում ձախ կենտրոնական պաշտպանի դիրքում հանդես եկավ Ժերար Մարտինը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Երբ Սեուլի մարզադաշտում մեկնարկեց երկրորդ խաղակեսը, շատերն իսկապես զարմացան՝ տեսնելով Հանսի Ֆլիկի կատարած փոփոխությունները։ Աջ կենտրոնական պաշտպանի դիրքում Ռոնալդ Արաուխոյին փոխարինեց Անդրեաս Քրիստենսենը, ով ավելի քան 30 մետրից հիանալի գոլի հեղինակ դարձավ։ Ակնկալվում էր, որ ձախ կենտրոնական պաշտպանի դիրքում կխաղա Մարտինեսը, սակայն խաղադաշտ դուրս եկավ Ժերար Մարտինը։

Այս քայլն անսպասելի էր։ Սկզբում թվում էր, թե դա պարզապես ռոտացիա է, սակայն Ինյիգոն ընդհանրապես խաղադաշտ դուրս չեկավ։

Ըստ SPORT-ի՝ իսպանացի պաշտպանի բացակայությունը պայմանավորված էր ոչ թե վնասվածքով, այլ պարզապես հոգնածությամբ։ Դա նախազգուշական քայլ էր Հանսի Ֆլիկի կողմից։

Նախորդ մրցաշրջանում Ինյիգոն Բարսելոնայի առանցքային խաղացողներից էր՝ պաշտպանության կենտրոնում հիանալի խաղակցություն ստեղծելով Պաու Կուբարսիի հետ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ նա արդեն 34 տարեկան է, և նրա խաղաժամանակը պետք է խելամտորեն բաշխել, որպեսզի նա կարողանա ամբողջ մրցաշրջանում պահպանել բարձր խաղամակարդակ։

Եթե անակնկալներ չլինեն, ապա Աթլետիկ Բիլբաոյի և Ռեալ Սոսյեդադի նախկին պաշտպանը մեկնարկային կազմ կվերադառնա երկուշաբթի՝ շրջագայության վերջին խաղում, որը կկայանա Դեգու ՖԱ-ի դեմ։

Այդ խաղից անմիջապես հետո Բարսելոնան կվերադառնա Իսպանիա՝ ավարտին հասցնելով ասիական տասնօրյա լարված շրջագայությունը։

Ինչ վերաբերում է Ժերար Մարտինին, ապա նա լավ դրսևորեց իրեն ոչ հարազատ դիրքում։ Ինյիգոյի և Ալեխանդրո Բալդեի հետ միասին նա թիմի երեք ձախլիկ պաշտպաններից մեկն է, և կենտրոնական պաշտպանի դիրքում խաղալու նրա ունակությունը արժեքավոր տարբերակ է Հանսի Ֆլիկի համար։

Mari

Հեղինակ՝ Mari

Պատասխանել