
Բարսայի լեգենդը պատասխանել է «տեր Շտեգեն, թե՞ Ժոան Գարսիա» հարցին
Բարսելոնայի նախկին կիսապաշտպան և ակումբի լեգենդ Իվան Ռակիտիչը, ով վերջերս ավարտեց իր կարիերան, առանց երկմտելու իր դիրքորոշումն է հայտնել՝ կապված Բարսելոնայի դարպասապահի ընտրության հետ։
Հիշեցնենք, որ այս ամռանը «Բարսելոնան» պայմանագիր ստորագրեց Ժոան Գարսիայի հետ՝ նրան ձեռք բերելով «Էսպանյոլից»։ Այնուամենայնիվ, Գերմանիայի հավաքականի դարպասապահը մտադիր չէ հեռանալ և պատրաստ է պայքարել իր տեղի համար, չնայած այս պահին խնդիր ունի մեջքի հատվածում, ինչը կարող է վիրահատության անհրաժեշտություն առաջացնել։
Ռակիտիչը, խոսելով COPE-ին տված հարցազրույցում, ընդգծել է՝ Տեր Շտեգենի ներկայությունը թիմում քննարկման թեմա չէ։
«Խոսեցի Մարկի հետ, նա շատ ոգևորված և երջանիկ էր։ Հույս ունեմ, որ վնասվածքը լուրջ չէ, և շուտով կվերադառնա։ Իսկ ընտրությունը՝ Տեր Շտեգեն կամ Ժոան Գարսիա, շատ հեշտ է։ Տեր Շտեգենը պետք է խաղա», — նշել է նա՝ հավելելով․ «Նա թիմի ավագն է ու հարգված խաղացող Բարսելոնայում։ Եթե Մարկը առողջ է, ապա կասկած լինել չի կարող։ Ուզում եմ, որ Բարսելոնայի միակ խնդիրն այն լինի, որ երեք ուժեղ խաղացողներից մեկը պետք է ընտրել»։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ-ալիքին։
Նա նաև նշել է, որ Գարսիան տաղանդավոր դարպասապահ է, սակայն շեշտել է՝ Բարսելոնայում հանդես գալն այլ մակարդակի փորձություն է։
«Ժոանն իսկապես տաղանդավոր է, բայց պետք է արժանի լինի այդ տեղին։ Մեկ բան է խաղալ Լա Լիգայի թիմում, մեկ այլ բան՝ լինել Բարսայի հիմնական դարպասապահը։», — ընդգծել է նա։

Հարցազրույցում Ռակիտիչը չի շրջանցել նաև Բարսայի նոր սերնդի ամենապայծառ ներկայացուցիչներից մեկի՝ Լամին Յամալի թեման։
«Նա տղա է, որը պետք է վայելի իր երիտասարդությունը և երջանիկ լինի։ Նա տպավորիչ տղա է, միայն լավ բաներ եմ լսում նրա մասին։ Պետք է պարզապես վայելենք նրան։ Դա է ամենակարևորը», — ասել է Ռակիտիչը։
Ինչ վերաբերում է Լամինի զարգացմանը, ապա նախկին կիսապաշտպանի խոսքով՝ նա ճիշտ մարզչի կողքին է։ «Ֆլիկը իդեալական անձնավորություն է դրա համար։ Երբ հարկ լինի, նա կկանչի Լամինին իր գրասենյակ», — եզրափակել է Ռակիտիչը։