ad-banner-1
մարկ-կասադո

Անգլիական գրանդները կպայքարեն Կասադոյի համար

Արդեն պատմել էինք, որ Բարսելոնայի կիսապաշտպան Մարկ Կասադոյի ապագան անորոշ է, քանի որ նրա դիրքում մեծ մրցակցություն են ապահովում Պեդրին, Գավին, Օլմոն, Դե Յոնգը, Ֆերմին Լոպեսը, ինչպես նաեւ վնասվածքից վերադարձող Մարկ Բերնալը։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

Շաբաթներ առաջ անգլիական գրանդներ Արսենալը և Չելսին հետաքրքրվում էին Մարկ Կասադոյի հնարավոր տրանսֆերով, իսկ Մանչեսթեր Յունայթեդը նոր է միացել իսպանացի կիսապաշտպանի համար պայքարին։


Արսենալը և Չելսին ուսումնասիրում էին նրա ձեռքբերման հնարավորությունը, մինչդեռ Մանչեսթեր Յունայթեդը դեռևս քայլեր չի ձեռնարկել։ Միկել Արտետայի թիմը, ի վերջո, նախապատվությունը տվեց Սուբիմենդիին։


Կասադոն ունի 100 միլիոն եվրո հրաժարագին, նրա պայմանագիրն ավարտվում է 2028 թվականին։ Խաղացողի մտադրությունը Բարսայում մնալն է, թեև ակումբին անհրաժեշտ է մեծ վաճառք կատարել՝ իր ֆինանսները թեթևացնելու համար։


Չելսին նույնպես ուշադրություն է դարձրել Կասադոյի վրա՝ Սթեմֆորդ Բրիջում Ռոմեո Լավիայի ակնկալված ազդեցության բացակայության պատճառով։ Արսենալը, ընդհակառակը, արդեն պայմանագիր է կնքել Քրիստիան Նորգաարդի, ինչպես նաև Սուբիմենդիի հետ՝ կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար։


Մանչեսթեր Յունայթեդը կատալոնական ակումբի կիսապաշտպանին համարում է ավելի լավ տարբերակ, քան Մանուել Ուգարտեն, ով միացավ թիմին անցյալ ամառ։ Ռուբեն Ամորիմը նրան համարում է Ուգարտեի լավագույն այլընտրանքը։

Անցե՛ք նաեւ մեր պատրաստած քուիզը՝ Բարսայի ելույթների մասին 2024/25 թթ․ մրցաշրջանում։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել