ad-banner-1

Զլատան Իբրահիմովիչ. «Ես «Ոսկե գնդակը» կշնորհեի Բարսայի ֆուտբոլիստին»

Մեկ ամսից մի փոքր քիչ է անցել Փարիզում կայացած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից, որտեղ Բարսելոնայի հրաշամանուկ Լամին Յամալը զբաղեցրեց երկրորդ հորիզոնակը՝ զիջելով ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեին:

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Բարսայի նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը հայտնել է իր տեսակետը այդ մրցանակի իրական դափնեկրի վերաբերյալ:

«Դու պետք է խաղացողին դատես նրա անհատական ​​տարբերություն ստեղծելու ունակությամբ։ Իմ կարծիքով՝ Յամալն էր դա անում։ Ես այն կհանձնեի Յամալին»,- ասել է շվեդ նախկին ֆուտբոլիստը՝ Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:

Յամալը այդ երեկույթի ընթացքում երկրորդ տարին անընդմեջ արժանացել էր «Կոպա Տրոֆի» մրցանակին,որը շնորհվում է տարվա լավագույն երիտասարդ խաղացողին:

Robert

Հեղինակ՝ Robert