ad-banner-1
բարդգի–կունդե–բարսելոնա–բարսա

ժյուլ Կունդեն երկարաձգեց պայմանագիրը

Ինչպես և սպասվում էր, Բարսելոնան հաստատեց, որ իրենց առանցքային պաշտպան Ժյուլ Կունդեն ակումբի հետ նոր պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ֆրանսիացի 26-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագրի ավարտին դեռ երկու տարի կար, սակայն թիմում նրա կարևոր դերի և ներդրումների շնորհիվ «կապտանռնագույնները» շտապեցին երկարաձգել նրա պայմանագիրը։

2022-ին Բարսելոնա տեղափոխվելուց ի վեր՝ Կունդեն ամեն մրցաշրջան աճում է։ Վերջին տարիներին ֆրանսիացին փայլում է որպես աջ պաշտպան՝ դիրքը դարձնելով իրենը։

Մինչև 2030-ը նախատեսված նոր պայմանագիրը արժանի պարգև է բազմակողմանի պաշտպանի համար, ով Բարսելոնայի պատմության մեջ մտավ իր հաղթական գոլով, որը նա խփեց անցյալ մրցաշրջանում Իսպանիայի գավաթի եզրափակչում՝ Ռեալ Մադրիդի դեմ խաղում։

Կունդեի պայմանագրի երկարաձգումից հետո Բարսելոնան այժմ թիմի գրեթե բոլոր առանցքային խաղացողների պայմանագրերը թարմացրել է։ Այս տարի նոր պայմանագրեր են կնքել նաև Ռոնալդ Արաուխոն, Պեդրին, Գավին, Ռաֆինյան և Լամին Յամալը։

Հանսի Ֆլիկի մեկնարկային կազմի անբաժանելի մասը համարվող Կունդեն ակնկալվում է, որ վաղը կմեկնարկի Մալյորկայի դեմ Լա Լիգայի բացման խաղում՝ հուսալով իր պայմանագրի երկարաձգումը տոնել ամուր խաղով։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել