
Ժոան Գարսիայի առաջին հարցազրույցը
Բարսելոնայի նորեկ Ժոան Գարսիան առաջին հարցազրույցն է տվել տրանսֆերից հետո։ Ներկայացնում ենք հարցազրույցի կարեւոր հատվածները։
«Ներկայում սա ֆուտբոլային աշխարհի լավագույն նախագծերից մեկն է։ Ես տանն եմ։ Կարծում եմ՝ այս թիմը պայքարում է ամեն ինչի համար՝ թիմի որակի եւ ստեղծված կառուցվածքի շնորհիվ։
Շատ ոգեւորված եմ միանալ նման ահռելի նախագծի, եւ հատկապես իմ քաղաքում։
Մինչեւ ստորագրելը չեմ ցանկացել շատ տարածվել, ցանկացել եմ ամբողջովին կենտրոնացած մնալ, բայց հետո ծանր օրեր եւ շաբաթներ էին։ Ինքս ինձ հետ եմ քննարկել, հետո քննարկել եմ ինձ հարազատ մարդկանց, իմ ընտանիքի հետ։
Մինչեւ ակումբին միանալը շատ բարդ օրեր էին, խառը զգացմունքներ էի ապրում, բայց ինչպես ասացի, շատ համոզված էի եւ ուրախ այս որոշումը կայացնելիս։ Շատ երիտասարդ թիմ է, եւ, կարծում եմ, դա շատ կօգնի ինձ ադապտացվել եւ հարմարվել աստիճանաբար։
Չնայած մրցաշրջանը լավն էր, ես խիստ անձ եմ իմ նկատմամբ եւ միշտ մտածում եմ բարելավելու մասին։
Հիմա շատ ոգեւորված եմ նոր մարտահրավերի առթիվ։ Գիտեմ, որ լիովին տարբեր ոճ է, քան ինչին ես սովոր եմ, բայց վստահ եմ, որ կարող եմ հարմարվել։ Մտածում եմ միայն բազայում առաջին օրվա մասին, երբ կկրեմ իմ խաղակոշիկներն ու ձեռնոցներն առաջին մարզմանը։
Պատրաստվում եմ տալ ամենը՝ ինչ կարող եմ։ Մարզիչն է որոշում կայացնողը, բայց ես պատրաստ եմ եւ ցանկանում եմ խաղալ, երբ կստանամ հնարավորություն։
Մենք խոսել ենք Ֆլիկի հետ մի քանի շաբաթ առաջ։ Ես պատրաստ եմ լինել մեկնարկային կազմում, բայց այսպիսի թիմում միշտ կա մրցակցություն»։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր ՏԵԼԵԳՐԱՄԻ ալիքին։