ad-banner-1

Յուվենտուսի լեգենդը խոստովանել է, որ մոտ է եղել Բարսելոնա տեղափոխությանը

Յուվենտուսի լեգենդար հարձակվող Դավիդ Տրեզեգեն հայտնել է, որ 2004 թվականին շատ մոտ է եղել Սերիա Ա-ն լքելուն և Բարսելոնա տեղափոխվելուն:

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

2000-04 թվականներին ֆուտբոլիստը հաղթել է Սերիա Ա-ի երկու գավաթ, ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի տարվա լավագույն թիմում և մեկ անգամ էլ արժանացել է Սերիա Ա-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Այնուամենայնիվ, 2004 թվականին կարող էր նրա ապագան այլ կերպ ընթանալ: Հարձակվողը շատ մոտ է եղել կատալոնական ակումբ տեղափոխվելուն, սակայն Ֆաբիո Կապելլոյի ժամանումը Յուվե փոխել է ամեն ինչ:

Տրեզեգեն նշում է. «Ֆաբիոն զանգահարեց ինձ, երբ ես շատ մոտ էի Բարսելոնա տեղափոխվելուն, և հարցրեց, թե ես ուր եմ պատրաստվում գնալ»:

Կապելլոն տեղափոխվելով թուրինյան ակումբ մտադիր էր ամեն բան ապահովել Տրեզեգեի չհեռանալու համար և նույնիսկ նրա համար ստեղծել էր համապատասխամն մարզական միջավայր:

«Ես նույնիսկ չէի էլ պատկերացնում, որ կտեղափոխվեմ Յուվենտուս: Բայց 2006 թվականին ես հասկացա, որ պետք է ակումբին վերադարձնեմ այն ամենը, ինչ այն տվել է ինձ: Ակումբ, որը շատ լավ է վարվել ինձ հետ»,- ավելացրել է Տրեզեգեն՝ Mundo Deportivo-ին տված հարցազրույցում:

Robert

Հեղինակ՝ Robert