
Յուստեն՝ Ֆերմինի և տնային ստադիոնի մասին
Բարսելոնայի առաջին փոխնախագահ Ռաֆա Յուստեն Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից հետո ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։
«Մեծ պատիվ է ներկա լինել աշխարհի ամենամեծ մրցաշարի շրջանակում կազմակերպված այս միջոցառմանը։ Մեր գնահատականն է, որ հեշտ մրցակից չկա, մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի հասնենք այն նպատակին, որին Բարսայի երկրպագուները սպասում են՝ հաղթել Չեմպիոնների լիգան։
Մեծ հարգանք ունեմ Եվրոպայի և Աշխարհի գործող չեմպիոնների նկատմամբ, բայց, իհարկե, մենք պայքարելու ենք, ինչպես Ֆլիկն է ասում, քայլ առ քայլ առաջ ենք շարժվելու։
Ակումբը շուտով կհայտարարի որ ստադիոնում է խաղալու, և մենք կտեղեկացնենք մանրամասներ այդ մասին։ Դա տեղի կունենա, երբ գա ժամանակը։
Ֆերմինը պայմանագիր ունի ակումբի հետ, և մենք ուրախ ենք նրա հետ։ Այսպիսով, նա Բարսայի ֆուտբոլիստ է»,- ասել է Յուստեն։