
Ակումբ
Յամալը պատմել է, թե ինչպիսին է պատկերացնում իրեն 28 տարեկանում
Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը խոսել է իր ապագայի մասին։ Ֆուտբոլիստը նշել է, թե ինչպիսին է տեսնում իրեն 10 տարի անց՝ 2028 թվականին։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին
«Իմ նպատակն է 28 տարեկանում ունենալ ընտանիք՝ կին, երեխա և լինել երջանիկ։ Հուսով եմ՝ այդ ժամանակ արդեն ֆուտբոլում կհասնեմ այն ամենին, ինչի մասին երազել եմ։
Ուզում եմ պարզապես վայելել իմ խաղը, որ իմ ընտանիքն ապահով լինի, ու բոլորի համար ամեն ինչ լավ լինի։ Մաղթում եմ բոլորին առողջություն», — նշել է Յամալը չինական հաղորդման ժամանակ։
Լամին Յամալը հուլիսի 13-ին դարձավ 18 տարեկան։ Նա «Բարսելոնայի» հիմնական կազմում է 2023 թվականից։
Հիշեցնենք, որ վերջերս Յամալը հայտնվել էր սկանդալի մեջ։