
Յամալը մեղադրվում է ծննդյան խնջույքի համար գաճաճ մարդկանց վարձելու մեջ (PHOTO)
«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը, որը երեկ նշում էր իր 18-ամյակը, երեկույթի հյուրերին զվարճացնելու համար գաճաճ մարդկանց է վարձել։ Այս մասին հայտնում է AS-ը՝ հղում անելով ողնաշարի դեֆորմացիաներով և գաճաճությամբ ուղեկցվող կմախքային այլ դիսպլազիաներով մարդկանց ասոցիացիային։
«Ասոցիացիան դատապարտում է գաճաճությամբ մարդկանց ներգրավումը Յամալի տոնակատարության ժամանցային միջոցառումներին և իրավական ու հասարակական ազդեցության միջոցներ կձեռնարկի», – ասված է կազմակերպության հայտարարության մեջ։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յամալի երեկույթի ժամանակ արգելված են եղել հեռախոսները և ցանկացած թմրանյութ։ Հաղորդվում է, որ առանձնատան մոտ, որտեղ տեղի է ունենում երեկույթը, մի ամբողջ միկրոավտոբուս է իջեցվել՝ գաճաճությամբ տառապող մարդկանցով։