
Այլ
📸 Յամալը հայտնի երգչուհու հետ սիրավեպ ունի՞
Երգչուհին, որը կասկածվում է Լամին Յամալի հետ սիրավեպ ունենալու մեջ, ներկա է եղել Բարսելոնա – Կոմո խաղին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարսայի 18-ամյա աստղին տեսել են 24-ամյա արգենտինացի երգչուհի Նիկի Նիկոլի հետ համբուրվելիս։ Լրագրողներից մեկը Նիկոլին խնդրել էր հաստատել հարաբերությունների մասին լուրերը, ինչից հետո երգչուհին տեսանյութ էր հրապարակել The Boy Is Mine (Այս տղան իմն է) երգով։
Նիկկին Գամպերի գավաթի խաղին ներկա է եղել Լամին Յամալի մարզաշապիկով, իսկ վերջինիս հեռախոսի էկրանին նկատվել է երգչուհու լուսանկարը։

