ad-banner-1

Յամալին ցանկանում են գնել անհանավանական արժեքով

Սաուդյան Ալ Հիլալը սենսացիոն առաջարկ է արել Բարսելոնային՝ 400 միլիոն եվրո 18-ամյա վինգեր Լամին Յամալի համար։ Կատալոնացիների համաձայնության դեպքում այս տրանսֆերը կդառնա ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Fichajes-ի տվյալներով, սաուդյան ակումբը պատրաստ է խաղացողի հետ կնքել յոթ տարվա պայմանագիր։ Բարսելոնայում մտադիր են պահպանել երիտասարդ աստղին, սակայն հնարավոր ֆինանսական դժվարությունները և Յամալի՝ այլ առաջնությունում իրեն փորձելու ցանկությունը կարող են ազդել որոշման վրա։

Ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը Բարսելոնայի կազմում անցկացրել է 5 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։