ad-banner-1
Խուլիան Ալվարես–Բարսելոնա

Ի՞նչն է խանգարում Ալվարեսին տեղափոխվել Բարսելոնա

Խուլիան Ալվարեսը Բարսելոնայի համար դարձել է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր թիրախը։ Այս մասին հայտնում է հեղինակավոր լրագրող Դավիդ Բեռնաբեուն։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Կատալոնական ակումբն այժմ փնտրում է ֆինանսական լուծումներ, որպեսզի կարողանա ձեռք բերել արգենտինացի հարձակվողին։ Գումարի հիմնական աղբյուրներ են դիտարկվում Ռոբերտ Լևանդովսկու հեռանալը, Կամպ Նոու մարզադաշտի վերադարձը և հաջորդ ամառ գործողության մեջ մտնող «ֆինանսական լծակը»։

Ալվարեսի ցանկությունը և Ատլետիկոյի դիրքորոշումը

Բարսելոնան տեղյակ է, որ Խուլիան Ալվարեսը Բարսելոնայի երկրպագու է, իսկ Լիոնել Մեսսին նրա կուռքն է, ինչը, ակումբի կարծիքով, կօգնի ֆուտբոլիստին ջանքեր գործադրել տեղափոխության համար։ Խաղացողի շրջապատը նույնպես խիստ հետաքրքրված է, որպեսզի նա հայտնվի կատալոնական ակումբում։

Սակայն գործարքին կարող է խանգարել Մադրիդի Ատլետիկոն։ Բարսելոնայում կարծում են, որ մադրիդցիների հետ դժվար կլինի բանակցել 200 միլիոն եվրոյից ցածր գումարի շուրջ, քանի որ Ատլետիկոյի համար անիմաստ է իր առաջատար խաղացողին վաճառել ուղիղ մրցակցին։ Բացի այդ, Խուլիան Ալվարեսը, ամենայն հավանականությամբ, իր բնավորության պատճառով ճնշում չի գործադրի իր ներկայիս ակումբի վրա։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։