ad-banner-1

Խուլիան Ալվարեսը կտեղափոխվի՞ Բարսելոնա

Խուլիան Ալվարեսը Բարսելոնայի ուշադրության կենտրոնում է մնում Լևանդովսկիի հնարավոր տեղափոխման ֆոնին, նույնիսկ այն պարագայում, երբ ղեկավարությունը երկրպագուներին փորձում էր հասկացնել, որ Ալվարեսի տեղափոխությունը Բարսա մյուս ամառ անիրատեսական է։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Sport-ի տեղեկություններով` արգենտինացու գործակալը` Ֆերնանդո Իդալգոն, խոսել է այս շշուկներից հետո` ասելով. «Խուլիանի ծառայություններով հետաքրքրված ցանկացած ակումբ պետք է կապվի Ատլետիկո Մադրիդի ղեկավարության հետ, քանի որ խաղացողը պայմանագիր ունի ակումբի հետ»։

Իդալգոն նաև նշել է, որ այս խոսակցությունների ժամանակը չէ, և որ նրան ոչ ոք չի դիմել Բարսելոնայից, քանի որ սկզբից պետք է դիմել Ատլետիկոյի ղեկավարությանը. «Դա ճիշտ չէ, այս ընթացքում ես չեմ հանդիպել Դեկույի կամ Բարսելոնայի ղեկավարությունից որևէ մեկի հետ»։

Խուլիանը Մանչեստեր Սիթիից 75 միլիոն եվրոյի դիմաց է տեղափոխվել Ատլետիկո, և այս պահի դրությամբ նրա տրանսֆերային արժեքն աճել է՝ հասնելով 100 միլիոն եվրոյի։ Մադրիդյան թիմը միշտ ասել է, որ արգենտինացին չի վաճառվում, սակայն, որոշ աղբյուրների տեղեկություններով, նրանք պատրաստ են 120 միլիոն եվրոյի առաջարկները դիտարկել, այս գումարը կապտանռնագույնները ո՛չ ուզում են վճարել, ո՛չ էլ կարող են։

Ալվարեսը նույնպես միշտ զգույշ է խոսել հնարավոր տեղափոխության մասին` հարգելով մինչև 2030 թվականը ստորագրած պայմանագիրը, սակայն սա չի նշանակում, որ նա իրեն չի տեսնում ուրիշ թիմում, ավելին` նա երբեկ չի թաքցրել, որ մեկ օր կուզի խաղալ կատալոնական գրանդում։

Բարսան այս պահին գործարքը դեռ դիտարկում է, և մյուս ամիսներին կկայացվի որոշում։ Ամեն ինչ կախված է Լևանդովսկիի ապագայի և ֆինանսական արդար խաղի հետ, որը, սպասվում է՝ մյուս ամառ լուծված կլինի։

Hovo

Հեղինակ՝ Hovo