ad-banner-1

Խաբի Ալոնսոն պատասխանել է Ժոան Լապորտային


«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատասխանել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային, որը հայտարարել էր, որ մադրիդյան ակումբն ունի իշխանության զգացողություն, մինչդեռ կատալոնացիները պաշտպանում են ինքնության զգացողությունը։

«Ես կարող եմ պատկերացնել այն համատեքստը, որում արվել է այդ հայտարարությունը, բայց չեմ ցանկանում խորանալ դրա մեջ։ Մենք ունենք ազատության և ժողովրդավարության զգացում։ Եվ կարծում եմ, որ նրանք նույնպես որոշակի իշխանություն ունեն, ուստի դա գործում է երկու կողմի համար էլ», – Ալոնսոյի խոսքերը մեջբերում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը։

Բաժանորդագրվե՛ք մեր ՏԵԼԵԳՐԱՄԻ ԱԼԻՔԻՆ

Պատասխանել