
ԱկումբԱյլ
(VIDEO). Հանսի Ֆլիկն ու տղաները ժամանեցին Ճապոնիա
Բարսելոնայի ֆուտբոլիստները և նրանց գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ժամանել են Ճապոնիա, որտեղ նրանք կսկսեն իրենց ասիական շրջագայությունը։ Այս շրջագայությունը ոչ միայն նախապատրաստական կարևոր փուլ է Հանսի Ֆլիկի թիմի համար, այլև հնարավորություն՝ ինտեգրելու նորեկներին և փորձելու երիտասարդական կազմի ներուժը։
Հուլիսի 27–ին Բարսելոնան, տուրի շրջանակներում, ընկերական խաղում կմրցի ճապոնական Վիսսել Կոբեի դեմ։
🎥 Arriving at the hotel pic.twitter.com/QtlydFITVw
— Barça Buzz (@Barca_Buzz) July 26, 2025
Այս մրցավեճից հետո կատալոնական ակումբը կշարունակի շրջագայությունը՝ մեկնելով Հարավային Կորեա՝ հուլիսի 31–ին Սեուլ ՖԱ–ի և օգոստոսի 4–ին Տեգուի ՖԱ–ի հետ իր հարցերը պարզելու։