
Ե՞րբ Բարսան կվերադառնա Կամպ Նոու
Արդեն մի քանի ամիս է անցել նոր մրցաշրջանից և Բարսելոնան դեռ պետք է վերադառնա լեգենդար Spotify «Կամպ Նոու» մարզադաշտ։ Շինարարության մեջ բազմիցս ուշացումներ են եղել, և այժմ հարցեր են առաջանում ակումբի կողմից գլխավոր շինարարին փոխելու վերաբերյալ։
Սկզբում Բարսելոնան հույս ուներ վերադառնալ «Կամպ Նոու» սեպտեմբերի վերջին, բայց հիմա բացառել է նաև հոկտեմբերին վերադառնալու հնարավորությունը։ MARCA-ի տվյալներով ՝ Բարսելոնան մտադիր է վերադառնալ հարազատ մարզադաշտ նոյեմբերի կեսերին։

Իրականում, Բարսելոնան սպասում է, քաղաքային խորհրդի կողմից թույլատվության փաստաթղթին, որի առկայության դեպքում է միայն հնարավոր վերադառնալ մարզադաշտ։
Հաղորդագրության մեջ հավելվում է, որ Բարսելոնան արդեն իսկ կատարել է քաղաքային խորհրդի կողմից երեք շաբաթ առաջ պահանջված բոլոր պահանջները և մոտ է 1A փուլը վերսկսելու թույլտվություն ստանալուն, ինչը թույլ կտա ակումբին ընդունել 27,000 հանդիսատեսի։ Սակայն ակումբը սպասում է 1B փուլի լիցենզիան ստանալուն, որը նրանց թույլ կտա տեղավորել 45,000 հանդիսատես, ինչը Չեմպիոնների լիգայի բոլոր մարզադաշտերի համար հիմնական պահանջ է։