
🎥 VAR-ի ձայնագրությունը Մուրիքիի կարմիր քարտի ժամանակ
Լա լիգայի առաջին տուրի Մալյորկա – Բարսելոնա խաղի 37-րդ րոպեին տանտերերի հարձակվող Մուրիքին, չհասնելով գնդակին, ոտքով հարվածեց կատալոնացիների դարպասապահ Ժոան Գարսիայի դեմքին։ Հանդիպման մրցավար Մարտին Մունուերան ցույց տվեց դեղին քարտ, որից հետո VAR-ը նրան հրավիրեց դիտելու կրկնապատկերը՝ հնարավոր կարմիր քարտի համար։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է նրանց խոսակցության ձայնագրությունը։
– Խորհուրդ եմ տալիս քեզ գալ և դիտել կրկնապատկերը պոտենցիալ կարմիր քարտի համար։
– Մի քիչ հետ տուր, մի փոքր էլ։ Ֆուտբոլիստն առհասարակ չի հպվում գնդակին։ Ցույց տուր խաղից դուրս վիճակի ճիշտ անկյունից։ Դարպասի հետևից։ Ցանկանում եմ գնահատել ինտենսիվությունը, ուզում եմ տեսնել դրվագն իրական ժամանակում։ Կանգնեցրու հենց հպման պահին։ Հիանալի է,- ասել է Մոնտերոն, որից հետո դեղինը փոխարինել ուղիղ կարմիր քարտով։
🗣 AUDIO REVISIÓN VAR
— RFEF (@rfef) August 16, 2025
🗓 Jornada 1 | Primera División
⚽ @RCD_Mallorca 🆚 @FCBarcelona_es | 37'#ArbitrajeRFEF | @CTARFEF pic.twitter.com/nrFJu7D9iN