
Տրանսֆերներ
Տոտենհեմը 70 մլն եվրո է առաջարկում Բարսայի աստղի համար
Fichajes-ը հայտնում է, որ Լոնդոնի Տոտենհեմը պատրաստվում է մեծ առաջարկ ներկայացնել Բարսելոնային աստղերից մեկի տրանսֆերը ձեռք բերելու համար։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը հետաքրքրված է Դանի Օլմոյի ծառայություններով, որի տրանսֆերի համար պատրաստ է վճարել 70 միլիոն եվրո։
Մեկ տարի առաջ տուն վերադարձած իսպանացին կարող է լքել ակումբը, քանի որ Բարսային անհրաժեշտ է լուծել ֆինանսական խնդիրները։
Դանի Օլմոն Բարսելոնայի կազմում առաջին մրցաշրջանում մասնակցել է 39 հանդիպման, խփել 12 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։