
TNT Sports-ը թարմացրել է Ոսկե գնդակի հավակնորդների վարկանիշային ցուցակը
Հայտնի TNT Sports պորտալը հրապարակել է Ոսկե գնդակ 2025-ի հիմնական հավակնորդների նոր վարկանիշը՝ հուլիսի կեսի դրությամբ։
Հունիսյան թարմացված վարկանիշում առաջատար դիրքը զբաղեցնող պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան (ՊՍԺ), ով փարիզյան ակումբի հետ 4 գավաթ էր նվաճել, իսկ Պորտուգալիայի հավաքականի հետ հաղթել Ազգերի լիգան, իջել է երկրորդ հորիզոնական։ Երկար ժամանակ այս վարկանիշը գլխավորող փարիզյան գրանդի ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն դարձել է չորրորդը։ Առաջին հորիզոնականն այժմ զբաղեցնում է 18-ամյա իսպանացի եզրային հարձակվող, Բարսելոնայի աստղ Լամին Յամալը։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին
Ոսկե գնդակի հավակնորդների ամբողջական վարկանիշը՝
- Լամին Յամալ (Բարսելոնա)
- Վիտինյա (ՊՍԺ)
- Քոուլ Փալմեր (Չելսի)
- Ուսման Դեմբելե (ՊՍԺ)
- Ռաֆինյա (Բարսելոնա)
- Նունու Մենդեշ (ՊՍԺ)
- Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ)
- Մուհամեդ Սալահ (Լիվերպուլ)
- Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ)
- Կիլիան Մբապպե (Ռեալ Մադրիդ)
Հատկանշական է, որ փարիզյան ակումբի վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան թարմացումից հետո դուրս է մնացել լավագույն տասնյակից (նախկինում զբաղեցնում էր 10-րդ տեղը)։ Նրա տեղը զբաղեցրել է Չելսիի անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը, որը դարձել է աշխարհի ակումբային առաջնության լավագույն խաղացող և անմիջապես ներխուժել լավագույն եռյակ։