
Տրանսֆերներ
ԹԵԺ! 🔥 100 միլիոն եվրո՝ Ֆերմին Լոպեսի համար
El Chiringuito TV-ի լրագրող Խոսե Ալվարեսը տեղեկացնում է, որ անգլիական Նյուքասլը մտել է Բարսելոնայի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի համար պայքարի մեջ։
Անգլիական ակումբը, չկարողանալով համաձայնության հասնել հիմնական թիրախների հետ, պատրաստվում է Բարսելոնային առաջարկել 100 միլիոն եվրո ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
Ֆերմին Լոպեսին «կաչաղակները» պատրաստվում են առաջարկել Բարսայում նրա ստացած աշխատավարձի քառապատիկը։