
Ակումբ
Տեր Շտեգենը պատասխանել է Մոնակոյին
«Բարսելոնայի» 33-ամյա դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը տեղեկացրել է «Մոնակոյին», որ չի ցանկանում լքել կատալոնական ակումբը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի դարպասապահը մոնեգասկների հետ զրույցում ընդգծել է, որ մտադիր է պայքարել «կապտանռնագույնների» հիմնական կազմում տեղի համար։ Սակայն տեր Շտեգենը կարող է փոխել իր միտքը, քանի որ ցանկանում է խաղալ 2026 թվականի Աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի կազմում, որի համար նրան անհրաժեշտ է կանոնավոր խաղային պրակտիկա, որը նա կարող է չստանալ «Բարսելոնայում»։
Բաժանորդագրվե՛ք մեր ՏԵԼԵԳՐԱՄԻ ԱԼԻՔԻՆ