
Ակումբ
Տեր Շտեգենը հրաժարվել է տեղափոխվել Թուրքիա
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մերժել է «Գալաթասարայի» առաջարկը, հայտնում է NTvspor.net-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու կողմերի ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլում, որտեղ թուրքական ակումբը ներկայացրել է իր առաջարկը 33-ամյա դարպասապահին։ «Գալաթասարայի» առաջարկն անընդունելի է եղել Տեր Շտեգենի համար, ուստի ֆուտբոլիստը հրաժարվեց տեղափոխվել Թուրքիա և ցանկանում է շարունակել ելույթները կատալոնական ակումբում։
Անցած մրցաշրջանում գերմանացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման: