ad-banner-1

Տեր Շտեգենը գրավել է ևս մեկ գրանդի ուշադրությունը

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում։

«Կապտանռնագույնները» այլևս հույս չեն կապում իրենց ավագի հետ և մտադիր են բաժանվել նրանից այս ամառ։ Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով El Nacional-ին, Միլանի «Ինտերը» դիտարկում է գերմանացուն ձեռք բերելու հնարավորությունը։ «Ներաձուրիի» ղեկավարությունը 33-ամյա դարպասապահին դիտարկում է որպես Յան Զոմերի պոտենցիալ փոխարինող, որն, ըստ լուրերի, կարող է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»։

Մարկ-Անդրե տեր Շտեգենի արժեքը Transfermarkt կայքում 12 միլիոն եվրո է։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական գրանդի հետ գործում է մինչև 2028 թվականի կեսերը։

Պատասխանել