ad-banner-1
Մարկ-Անդրե տեր Շտեգեն – Բարսա – Բարսելոնա – ՉԼ

Տեր Շտեգենի ապագան որոշվա՞ծ է

Վերջերս լուրեր են պտտվում որ, Բարսայի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ։ Այդ ակումբների թվում են իսպանական Ժիրոնան և անգլիական Աստոն Վիլլան, ովքեր ցանկանում են վարձավճարով ձեռք բերել դարպասապահին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ գերմանացի ֆուտբոլիստը պատրաստ է վարձավճարով տեղափոխվել այլ թիմ՝ խաղային պրակտիկա ստանալու համար, քանի որ ցանկանում է ամրապնդել իր տեղը Գերմանիայի հավաքականում 2026 թվականին կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։ Նշվում է, որ եթե տեր Շտեգենը մնա Բարսելոնայում, ապա Գերմանիայի ազգային հավաքականի մարզիչ Յուլիան Նագելսմանը նրան չի հրավիրի թիմ։

Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում տեր Շտեգենը վերականգնվում էր մեջքի վնասվածքից։ Վերադառնալուց հետո նա մեկ հանդիպում է անցկացրել Իսպանիայի գավաթի խաղարկությունում։

Mari

Հեղինակ՝ Mari