
Տեբասը խոսել է Նիկո Ուիլյամսի ձախողված տրանսֆերի մասին
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է «Բարսելոնայի» և «Աթլետիկ Բիլբաոյի» հարձակվող Նիկո Ուիլյամսի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Կարդացել եմ, որ Նիկո Վիլյամսը գրանցման երաշխիք էր խնդրում, և ես հստակ չգիտեմ, թե ինչ պայմաններ էին, բայց «Բարսան» պատրաստ չէր տրամադրել այդ երաշխիքը»,- նշել է Տեբասը։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին
Նա նաև անդրադարձել է կատալոնական ակումբի ֆինանսական դրությանը. «Կարծում եմ՝ «Բարսան» նախորդ մրցաշրջանների նման վիճակում է, երբ նրանք խաղացողներ էին ձեռք բերում և սպասում մինչև վերջին րոպեն, և դա մի բան է, որը կարող է ստիպել որոշ աստղերի նախընտրել ռիսկի չդիմել և խուսափել անորոշ իրավիճակ մտնելուց»։
Ամփոփելով՝ Տեբասն ավելացրել է. «Կարծում եմ՝ «Բարսան» հստակ գիտի, թե ինչ պետք է անի, և եթե ճիշտ որոշումներ կայացնի, կկարողանա խաղացողներ ձեռք բերել»։
Հենց Տեբասն էր նախկինում հայտարարել, որ Բարսան չի կարողանա գրանցել Ուիլյամսին։