
Շտեգենն ամեն ինչից բողոքում է
Բարսելոնայում նկատել են Տեր Շտեգենի անսովոր վարքագիծը։
Բարսելոնայի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը պետք է մինչև հուլիսի 24-ը որոշի՝ արդյոք կանցկացնի՞ մեջքի վիրահատություն, որի ցավը խանգարում է նրան թիմի հետ մարզվել նախապատրաստական փուլից ի վեր։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ակումբը պնդում է, որ դարպասապահը վիրահատվի, սակայն հենց ֆուտբոլիստին այդ տարբերակը չի բավարարում, այդ իսկ պատճառով նա որոշ ժամանակ է խնդրել՝ իր զգացողությունները գնահատելու համար։
Ընդգծվում է, որ այս պահի դրությամբ Բարսելոնայում ոչ ոք չգիտի, թե ինչ որոշում կկայացնի գերմանացի դարպասապահը։ Միևնույն ժամանակ թիմում նշում են Տեր Շտեգենի տարօրինակ վարքագիծը՝ արձակուրդից վերադառնալուց հետո։
«Նա արդեն մի քանի օր է՝ շատ տարօրինակ է պահում իրեն, ամեն ինչից բողոքում է», – ասել է AS-ի աղբյուրը։
Հավանաբար, գերմանացու նման վարքագիծը պայմանավորված է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ վերջերս ունեցած զրույցով, որի ընթացքում իմացել է, որ նա այլևս Բարսելոնայի հիմնական դարպասապահը չէ։