
Շտեգենի խոսքերը խնդիր են ստեղծել Բարսայի համար
Բարսելոնայի ավագ, դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը սոցիալական ցանցերի իր էջերում հայտարարեց, որ պատրաստվում է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի երեք ամիս։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։
Գերմանացու հայտարարությունը տարօրինակ է, քանի որ ֆուտբոլիստները երբևէ չեն նշում իրենց վերականգման ժամկետները։ Այդպիսով ակումբը հայտնվել է անհարմար իրավիճակում։
Որպեսզի Բարսան կարողանա օգտագործել Շտեգենի աշխատավարձի 80 տոկոսը ֆուտբոլիստներ գրանցելու համար, նա պետք է բաց թողնի նվազագույնը չորս ամիս։
Շտեգենը հայտարարության մեջ դիտմամբ է նշել 3 ամիս ժամկետը, քանի որ չի ցանկանում ակումբին թույլ տալ հանել իրեն գրանցումից։
Միևնույն ժամանակ Բարսայի բժշկական անձնակազմը և այլ փորձագետներ վստահ են, որ նա չի կարողանա խաղալ 4-5 ամիս՝ հաշվի առնելով մեջքի վնասվածքների պատմությունը։
Վիրահատությունից հետո Բարսելոնան կունենա 30 օր բժշկական հաշվետվությունը Լա լիգա ներկայացնելու համար, որը պետք է հաստատվի նաև լիգայի բժշկական դեպարտամենտի կողմից։ Այդ դեպքում կատալոնական ակումբը կկարողանա հանել գերմանացուն գրանցումից և օգտագործել նրա աշխատավարձի 80 տոկոսը Ռեշֆորդին և Ժոան Գարսիային գրանցելու համար։