
Շչենսնին խոսել է Յամալի վարքագծի մասին
Բարսելոնայի դարպասապահ Վոյցեխ Շչենսնին Goal.com-ի հետ զրույցում պատմել է թիմի 17-ամյա աստղ Լամին Յամալի վարքի մասին:
«Ես հավատում եմ, որ յուրաքանչյուրն ունի իր սեփական ճանապարհը, և այսօր Լամին Յամալաի վարքագծում ես վտանգի նշան չեմ տեսնում: Կարծում եմ, որ նրա վերաբերմունքը՝ կյանքին և ֆուտբոլին, նրան դարձնում է այն խաղացողը, որը կա ներկա պահին:
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին
Չեմ կարծում, որ պետք է չափազանց ճնշում գործադրել Յամալի նման մարդկանց վրա: Դրա փոխարեն պետք է ուշադիր լինել և թողնել նրանց վայելել ֆուտբոլը: Նրանց ուրախությունը վարակիչ է՝ ոչ միայն թիմակիցների, այլ նաև աշխարհի միլիոնավոր մարդկանց համար:
Տղան պարզապես 17 տարեկան է և իրավունք ունի, նույնիսկ պարտավորություն, թույլ տալ երիտասարդական սխալներ: Գլխավորն այն է, որ այդ սխալները լուրջ հետևանքներ չթողնեն: Նրա շրջապատը, անշուշտ, կարևոր դեր կխաղա այս գործում»,- ասել է Շչենսնին: