ad-banner-1
Շչեսնի

Շչենսնին որոշել է մնալ Բարսայում

ESPN-ի աղբյուրը հաստատել է, որ փորձառու դարպասապահ Վոյցեխ Շչենսնին մոտ ապագայում երկու տարվա նոր պայմանագիր կկնքի Բարսելոնայի հետ։
35-ամյա Շչեսնին մայիսին բացահայտել էր, որ Բարսան իրեն նոր պայմանագիր է առաջարկել, սակայն նշել էր, որ ժամանակ է պետք առաջարկը դիտարկելու համար։

Այդ ընթացքում Բարսան 25 միլիոն եվրոյով ($29.4 միլիոն) Էսպանյոլից ձեռք է բերել դարպասապահ Ժոան Գարսիային, իսկ Մարկ-Անդրե տեր Շտեգենը շարունակում է մնալ ակումբում, սակայն Շչեսնին, այնուամենայնիվ, կերկարաձգի իր մնալը։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

Միևնույն ժամանակ, Ինյակի Պենյան, ով նախկինում Տեր Շտեգենի փոխարինողն էր, բաց է տրանսֆերի համար՝ ըստ աղբյուրների։

Պատասխանել