ad-banner-1
Ռեշֆորդ–Մարկուս–Ռաշֆորդ–Բարսելոնա–Բարսա

Ռեշֆորդը` նախընտրած դիրքի և դեբյուտի մասին

Բարսելոնայի նորեկ Մարկուս Ռեշֆորդը առաջին հանդիպումից հետո վստահ է արտահայտվել թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի աշխատանքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ գերմանացի մասնագետը կարող է օգնել իրեն վերադառնալ լավագույն մարզավիճակին։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

«Հավատում եմ, որ Ֆլիկը կարող է ինձ օգնել լավ ֆուտբոլ խաղալ, և կարծում եմ՝ այստեղ եմ, որպեսզի օգնեմ թիմին հաղթել։ Կլսեմ այն ամենը, ինչ պետք է լսեմ, ու կփորձեմ կիրառել դա խաղադաշտում՝ թիմին առաջ տանելու համար», – նշել է Ռեշֆորդը։

Անգլիացին գոհ է իր ելույթից․ «Շատ լավ եմ ինձ զգում խաղից հետո։ Լավ ելույթ էր, իսկ երկրպագուների առջև խաղալը հիանալի էր։ Սա նաև օգտակար էր ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից»։

Նա նաև նշել է, որ կարևորում է թիմին հարմարվելը․ «Սպասում եմ առաջիկա խաղերին։ Գիտեմ, որ այսօր հաղթեցինք, բայց շատ կարևոր է հարմարվել թիմին, ընդունել խաղաոճը և լավ ֆուտբոլ խաղալ։ Կարծում եմ՝ դա մեզ հաջողվեց երկու խաղակեսերում էլ։ Միշտ դժվար է այսպիսի խաղերում, երբ խաղակեսերին կազմը փոխվում է, բայց կարծում եմ՝ լավ խաղացինք»։

Ինչ վերաբերում է նախընտրելի դիրքին՝ Ռեշֆորդը շեշտել է իր բազմակողմանիությունը․ «Կարծում եմ ձախ եզրում ինձ ավելի հարմար է, բայց կարող եմ հանդես գալ տարբեր դիրքերում։ Դա իմ ուժեղ կողմերից է՝ կարողանում եմ խաղալ հարձակման գծի տարբեր հատվածներում։ Խաղում եմ այնտեղ, որտեղ թիմն իմ անհրաժեշտությունն ունի, և փորձում եմ գոլեր խփել կամ գոլային պահեր ստեղծել հենց այդ դիրքից»։

Բարսելոնայի երկրպագուներն արդեն մեծ հետաքրքրությամբ են հետևում թիմի նոր համալրմանը՝ ակնկալելով, որ Մարկուս Ռեշֆորդը կդառնա հարձակման առաջատարներից մեկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պատմել էինք, թե որ դիրքում է թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը տեսնում Ռեշֆորդին։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել