ad-banner-1
ռեշֆորդ

Ի՞նչը կարող է խանգարել Ռեշֆորդի դեբյուտին

Մարկուս Ռեշֆորդը վարձակալությամբ տեղափոխվել է Բարսելոնա, սակայն նրա դեբյուտը կատալոնական ակումբի կազմում կարող է հետաձգվել։ Պատճառն այն է, որ իսպանական ակումբը դեռևս լուծելիք խնդիրներ ունի խաղացողի գրանցման հարցում։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

Հաղորդվում է, որ Բարսելոնան ձեռք է բերել Ռեշֆորդի ծառայությունների իրավունքը մեկ տարով՝ վարձակալական հիմունքներով՝ հետագա գնման հնարավորությամբ։ Անգլիացի հարձակվողը ստիպված է եղել զգալիորեն նվազեցնել իր աշխատավարձը՝ Կամպ Նոու տեղափոխությունն իրագործելու համար։ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Ռեշֆորդին այլևս չէր տեսնում թիմի ծրագրերում, ինչի պատճառով ֆուտբոլիստը նոր մարտահրավեր էր փնտրում։

Թեպետ կողմերը հասել են պայմանավորվածության, գործարքի պաշտոնական ավարտին խանգարում է Բարսելոնայի արդեն հայտնի ֆինանսական խնդիրը։ Ավելի վաղ հենց այս նույն պատճառով էր ձախողվել Նիկո Ուիլյամսի տեղափոխությունը, վերջինս պահանջում էր գրանցման երաշխիքներ, որոնք ակումբը չկարողացավ ապահովել։ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասն արդեն հայտարարել էր, որ Բարսան չի կարողանա գրանցել Ուիլյամսին, իսկ այժմ նման մտահոգություն կա նաև Ռեշֆորդի դեպքում։

Բրիտանական talkSPORT-ի լրագրող Էնդի Բրասելը նշել է․ «Նա համաձայնել է աշխատավարձի նվազեցման, բայց եթե հավատանք Տեբասի խոսքերին, որևէ երաշխիք չկա, որ Բարսելոնան կկարողանա գրանցել նրան։ Դա է հենց պատճառը, որ Ուիլյամսը հրաժարվեց տեղափոխությունից»։

Վերջին տարիներին գրանցման հարցերը լուրջ խնդիր են դարձել Բարսայի համար։ Անցած մրցաշրջանում Դանի Օլմոն բաց թողեց Լա Լիգայի մեկնարկային երկու խաղերը՝ գրանցման ուշացման պատճառով, իսկ նախկինում նույնը պատահել է նաև Ժյուլ Կունդեի հետ։

Ռեշֆորդի տեղափոխությունը գրեթե ավարտված է․ նա արդեն շուտով կմիանա թիմին Ասիայի նախամրցաշրջանային շրջագայության ժամանակ։ Սակայն նրա՝ Բարսելոնայի նորեկներ Ժոան Գարսիայի և Ռունի Բարդգիի՝ Լա Լիգային մասնակցելու իրավունքը կախված կլինի այն բանից, թե արդյոք ակումբը կհասցնի ժամանակին գրանցել նրանց մինչև օգոստոսի 16-ը՝ առաջնության մեկնարկից առաջ։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել