ad-banner-1
ռեշֆորդ-սեուլ-բարսելոնա

Ռեշֆորդն ասել է՝ քանի գոլ կխփի Բարսայում

Բարսելոնայի նորեկ Մարկուս Ռեշֆորդը Սեուլում պատասխանել է լրագրողների հարցերին։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

«Ես չեմ անհանգստանում գրանցման հարցով։ Ակումբը կլուծի այդ խնդիրը, ես վստահ եմ դրանում։ Կենտրոնացած եմ մարզումների վրա, որպեսզի պատրաստ լինեմ մրցաշրջանի մեկնարկին։

Բոլորն ուզում են հաղթել Չեմպիոնների լիգան։ Նախորդ տարին ֆանտաստիկ էր, և հիմա մենք ուզում ենք հաղթել այն։

100 գոլ կխփեմ (ծիծաղում է – խմբ)։ Որքան հնարավոր է շատ։ Ես գիտեմ, որ այլ երկրում և այլ ոճի ֆուտբոլ խաղալը կտարբերվի, բայց պետք է ընդունեմ այս մարտահրավերը, և կփորձեմ խփել հնարավորինս շատ գոլ։

Կարող եմ խաղալ տարբեր դիրքերում, գոլ խփել դաշտի տարբեր հատվածներից։

Այստեղ կան բազմաթիվ հզոր ֆուտբոլիստներ, բայց ես գիտեի նրանց մինչև թիմին միանալը։ Որակը շատ բարձր է, ինտենսիվությունը՝ նույնպես, և դա այն է, ինչ պետք է պահենք ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- ասել է Ռեշֆորդը։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել